երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
300 հազար դրամից բարձր գործառնությունները նախատեսվում է իրականացնել անկանխիկ եղանակով

300 հազար դրամից բարձր գործառնությունները նախատեսվում է իրականացնել անկանխիկ եղանակով

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նիստի ընթացքում: Փաթեթով նախատեսվում է կարգավորել անկախիկ վճարումների մասով իրավահարաբերությունները:

Նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը, քաղաքացիների համար պայմաններ ստեղծել անկանխիկ վճարումներ իրականացնելու համար, ուժեղացնել հարկային վարչարարությունն ու պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները,  ձևավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ: 

Ֆիզիկական անձանց կողմից իրականացվող կանխիկ գործառնությունների շեմը սահմանվում է 300 հազար դրամ, հետևաբար՝  այդ գումարը գերազանցող գործառնությունները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Նման եղանակով գործառնությունները հանրապետությունում կիրականացվեն փուլերով՝ 2022-ից՝ Երևանում, 2023-ից՝ մարզկենտրոններում, իսկ 2024-ից՝ ամբողջ երկրում:

  • Կիսվել: