շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
3 տարվա մեջ արվել է նախորդ 10 տարվա արածի 45-50 տոկոս. Փաշինյանը՝ Ցեղասպանության ճանաչման մասին

3 տարվա մեջ արվել է նախորդ 10 տարվա արածի 45-50 տոկոս. Փաշինյանը՝ Ցեղասպանության ճանաչման մասին

3 տարվա մեջ արվել է նախորդ 10 տարվա արածի 45-50 տոկոսը: Տեղի է ունեցել ցեղասպանության միջազգային ճանաչման գործում գլխավոր ու շրջադարձային իրադարություններից մեկը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ձեզ հայտնի շրջանակները փորձում են մեզ ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ և այլն: Այս կենտեքստում կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության նկատմամբ խորհրդարանական մեծամասնության ու կառավարության վերաբերմունքը»,- ասաց նա։

Նա նշեց, որ 2018-21 թվականներին Հայոց ցեղասպանութնոըն ճանաչող ու դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել, 2008-ից 18-ին 20 այդպիսի բանաձև էր ընդունվել.

«ԱՄՆ վերին ու ստորին պալատներն ընդունել են Հայոց ցեղասպանությունը, այն ընդունվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից: Եթե ՀՀ կառավարությունը չուզենար, որ ընդունվի, դա միանշանակ տեղի կունենար, ինչպես տեղի է ունեցել»,-ասաց նա՝ հայտարարելով, որ իրենց թրքասիրության մեջ մեղադրողները ԱՄՆ-ին համոզել են չընդունել ցեղասպանությունը՝ հղում անելով համացանցում տարածված ինչ-որ տեղեկությունների:

  • Կիսվել: