Հայաստանի դիրքորոշումն այն է, որ «3+3» ֆորմատը իր օրակարգում չպետք է ունենա այն հարցերը, որոնք մենք արդեն քննարկում ենք այլ ֆորմատներում. Փաշինյան
Հայաստանի դիրքորոշումն այն է, որ «3+3» ֆորմատը իր օրակարգում չպետք է ունենա այն հարցերը, որոնք մենք արդեն քննարկում ենք այլ ֆորմատներում։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, «3+3» ֆորմատը առաջ է քաշել Թուրքիան։ Այն ենթադրում է երեք հարավկովկասյան հանրապետուլյունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), ինչպես նաև տարածաշրջանի առաջատար երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի համախմբումը մեկ հարթակում։ Գաղափարին կողմ է հանդես եկել Ադրբեջանը, ընդհանուր առմամբ դրան դեմ չէ նաև Ռուսաստանը, Իրանի դիրքորոշումը դեռևս հստակ չէ, Վրաստանը միանշանակ մերժել է այն։



