շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երկուշաբթի կմեկնարկի ԱԺ նստաշրջանը. օրակարգում 29 հարց է

Երկուշաբթի կմեկնարկի ԱԺ նստաշրջանը. օրակարգում 29 հարց է

Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 12-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի, ինչպես նաև հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց:

Փոփոխություններ են կատարվել  ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի, հոկտեմբերի 5-ի, հոկտեմբերի 25-ի 018-Ա019-Ա և 020-Ա որոշումներում:

  • Կիսվել: