ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
23-ամյա վարորդը BMW-ով բախվել է Tesla-ին, վերջինս` Toyota Highlander-ին, Toyota-ն էլ ` Nissan-ին

23-ամյա վարորդը BMW-ով բախվել է Tesla-ին, վերջինս` Toyota Highlander-ին, Toyota-ն էլ ` Nissan-ին

Փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արշակ Չիբուխչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Tesla մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Հարվածի արդյունքում Tesla-ն առաջ է ընացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Highlander մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է Nissan Patrol  մակնիշի ավտոմեքենային։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: