2024-ը վերջին տասնամյակների ամենախաղաղ տարին է եղել. Սարգիս Խանդանյան
«Մենք շատ ենք խոսում, մենք ուղղակի չենք աղմկում, ինչը մի շատ զգալի հատված եղել է ՀՀ դիվանագիտության արտաքին քաղաքականության գործառույթներից մեկը: 2024-ը վերջին տասնամյակների ամենախաղաղ տարին է եղել»,- ԱԺ-ում այս մասին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Ինձ թվում է պատահական չէ, որ դիվանագիտական բառապաշարում հայտնվել են այնպիսի բառեր ինչպիսիք են՝ աղաղակել, թմբկահարել»,- նկատեց նա:
Ընդգծեց, որ 2024-ին արտաքին քաղաքական դաշտում մի քանի կարևոր հաջողություններ են գրանցվել, մասնավորապես. «Սահմանազատման առաջին փորձը հաջողությամբ պսակվեց և այսօր կարող ենք վստահաբար ասել, որ դա կարևորագույն գործոն է խաղաղության համար, ՀՀ-ն և Ադրբեջանը ստորագրեցին և վավերացրին սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը»,- նշեց նա:
Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը որակելով որպես լավ լուր՝ Խանդանյանն ընդգծեց՝ այն ինստիտուցիոնալ խաղաղության համար կարևոր նախադրյալ է: