հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
2022 թ. շարունակել են առաջնային մնալ ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման խնդիրները. ԱԳ նախարար

2022 թ. շարունակել են առաջնային մնալ ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման խնդիրները. ԱԳ նախարար

ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է արդյունքային ցուցանիշներն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Նախարարի խոսքով հաշվետու տարում շարունակել են առաջնային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, հարեւան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման խնդիրները: Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները, տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բոլոր ուղղություններով:

Արարատ Միրզոյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ նկատմամբ ագրեսիայի, նաեւ Լաչինի միջանցքի ապօրինի փակման կապակցությամբ, այդ թվում` նաեւ ՀՀ ԱԳՆ ջանքերով հնչել են բազմաթիվ հայտարարություններ մի շարք հարթակներում:

  • Կիսվել: