երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2022-ին ՀՀ ԱԳՆ-ն 715 միլիոն դրամ է տնտեսել և փոխանցել պետբյուջե

2022-ին ՀՀ ԱԳՆ-ն 715 միլիոն դրամ է տնտեսել և փոխանցել պետբյուջե

2022-ին ՀՀ արտգործնախարարության կատարողականը կազմել է 96 տոկոս: Այդ մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«2022 թվականին բյուջեում արտաքին հարաբերությունների գործունեության ծրագրերի իրականացման համար ճշտված բյուջեն կազմել է 18 միլիարդ 468 միլիոն դրամ: Բյուջեով հատկացված ծրագրերը ֆինանսավորվել են ամբողջ ծավալով: Փաստացի ծախսը կազմել է 17 միլիարդ 742 միլիոն դրամ, կատարողականը, ըստ այդմ, կազմել է 96 տոկոս»,- ասաց նախարարը:

2022-ին մրցույթների արդյունքում կատարված տնտեսումների, ինչպես նաև արտարժույթի հաստատված և փաստացի փոխանցված փոխարժեքի նվազմամբ պայմանավորված՝ տնտեսվել է 715 միլիոն դրամ, որը փոխանցվել է պետբյուջե:

  • Կիսվել: