ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2022-ի դրությամբ աննախադեպ քանակությամբ հունգարական ապրանքներ են ուղարկվել Հայաստան. Հունգարիայի նախագահ

2022-ի դրությամբ աննախադեպ քանակությամբ հունգարական ապրանքներ են ուղարկվել Հայաստան. Հունգարիայի նախագահ

Հայ-հունգարական առևտրային հարաբերություններում առկա է դրական դինամիկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսին:

«Ուրախ ենք, որ հունգարական ընկերությունները ներկայացված են Հայաստանում, օրինակ՝ «Wizzair» ավիաընկերությունը: Մենք տեսնում ենք, որ մեր առևտրային հարաբերություններում կա դրական դինամիկա:

2022 թվականի դրությամբ աննախադեպ քանակությամբ հունգարական ապրանքներ են ուղարկվել Հայաստան: 2003-2022 թվականների ընթացքում 2,6 միլիոն դոլարից  29 միլիոն դոլարի է հասել առևտրատնտեսական շրջանառությունը»,- ընդգծեց Նովակը:

  • Կիսվել: