ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2021թ․ ՄԻՊ-ը ՍԴ է ներկայացրել 10 դիմում, «թեժ գծին» ստացվել է 14 հազար 124 զանգ

2021թ․ ՄԻՊ-ը ՍԴ է ներկայացրել 10 դիմում, «թեժ գծին» ստացվել է 14 հազար 124 զանգ

2021 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից երկու դրամաշնորհային ծրագիր է իրականացվել, «ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմել է 22,9 միլին դրամ:
ՄԻՊ-ի խոսքով՝ 2021 թվականին պաշտպանի աշխատակազմ է այցելել շուրջ 200 երեխա, ովքեր ծանոթացել են պաշտպանի լիազորություններին, ինչպես նաև իրազեկվել են իրենց իրավունքների վերաբերյալ:

«Պիտի ասեմ, որ մենք շատ ուղղակի ենք աշխատում երեխաների հետ ու խրախուսում ենք երեխաների իմաստալից մասնակցության ապահովումը», - նշեց ՄԻՊ-ը:

2021 թվականին ՄԻՊ-ը Սահմանադրական դատարան է ներկայացրել 12 օժանդակ դիրքորոշում ու 10 դիմում:
ՄԻՊ-ում ստացված դիմում-բողոքների աճ է գրանցվել, աճել է նաև «թեժ գծին» ստացված զանգերի թիվը:

««Թեժ գծին» ստացվել է 14 հազար 124 զանգ, ինչը 20 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատ. դիմում-բողոքների թիվը կազմել է 21 հազար 181, ինչը 2020 թվականի համեմատ 25 տոկոսով ավելի է», - Ազգային ժողովին տվյալները ներկայացրեց Քրիստիննե Գրիգորյանը:

  • Կիսվել: