կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«2021 տարվա ուսանող» միջազգային կրթական և հետազոտական մրցույթ

«2021 տարվա ուսանող» միջազգային կրթական և հետազոտական մրցույթ

ՌԴ «ՊՌՈՌԻՎ» մշակութային նորարարությունների, կրթական նախաձեռնությունների և ժամանակակից սոցիալական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը կազմակերպում է «2021 տարվա ուսանող» միջազգային կրթական և հետազոտական մրցույթը, որի առաջին փուլի մասնակցության վերջնաժամկետն է 2021 թվականի մայիսի 19-ը:
 
Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, մրցույթի նպատակն է երիտասարդներին ներգրավել նորարարական և գիտատեխնիկական գործունեության մեջ, ինչպես նաև զարգացնել ու տարածել նրանց ձեռքբերումները: Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հետազոտական ​​հոդվածներ` 5-15 էջի սահմաններում:
 
Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ https://sciencen.org/novaja-nauka-konkursy/best-student/ կայքից, ինչպես նաև կից նյութից:

  • Կիսվել: