կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2021-ին ունեցել ենք կորոնավիրուսի 184 հազար դրական դեպք, եւ մոտ 40 հազար քաղաքացի բուժվել է ԲԿ-ներում. նախարար

2021-ին ունեցել ենք կորոնավիրուսի 184 հազար դրական դեպք, եւ մոտ 40 հազար քաղաքացի բուժվել է ԲԿ-ներում. նախարար

 Ամանորի նախաշեմին չունենք ճգնաժամային վիճակ կորոնավիրուսի հետ կապված: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է արձանագրենք, որ եթե պատվաստումների գործընթացը չշարունակենք, համավարակը վերադառնալու է եւ վերադառնալու է շատ ավելի ծանր մասշտաբներով: Այսօր մենք ունենք ավելի քան 700 հազար երկրորդ պատվաստում ստացած քաղաքացի, ինչը միակ առանցքային պատճառն է: Կյանքը ցույց տվեց, որ այս ոլորտում մեզ ուղղված քննադատությունները հիմք չունեին, քանի որ կարողացել ենք համավարակը առնվազն կառավարել այնպես, որ շատ վատ վիճակում չհայտնվենք»,-ասաց նա:

Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ արդեն 800 քաղաքացի ստացել է խթանից երրորդ դեղաչափը. «Ամբողջական պատվաստում ստանալուց հետո 6 ամիսը լրանալուց հետո մեր քաղաքացիներին հորդորում ենք ստանալու նաեւ խթանիչ դեղաչափերը:

Առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 711 864 քաղաքացի:

2021-ին ունեցել ենք կորոնավիրուսի 184 հազար դրական դեպք, եւ մոտ 40 հազար քաղաքացի ստացել է բուժօգնություն հիվանդանոցներում»,-ասաց նա:

  • Կիսվել: