չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
2020 թ. պատերազմում Ադրբեջանի հաղթանակը հիշեցնում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Ֆրանսիայի Սենատի անդամ

2020 թ. պատերազմում Ադրբեջանի հաղթանակը հիշեցնում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Ֆրանսիայի Սենատի անդամ

2020 թ. պատերազմում Ադրբեջանի հաղթանակը հիշեցնում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Անդրե Գիոլը: Նա նել է, որ այժմ Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի զբաղվածությունից Ուկրաինայում, ՛՛ցանկանում է ավելիին հասնել՛՛: 

Ըստ սենատորի՝ Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից՝ փորձելով Հայաստանին պարտադրել նոր զիջումներ:

՛՛Մենք պետք է քվեարկենք այս բանաձևի օգտին, որպեսզի ստիպենք Ադրբեջանին՝ ենթարկվել միջազգային իրավունքի նորմերին: Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան Լաչինի միջանցքից: Մենք պետք է աջակցություն հայտնենք Ֆրանսիայի կառավարությանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի և ԵՄ-ի միջոցով ազդեցություն գործելու Ադրբեջանի վրա: Մենք հայերի հանդեպ բարոյական պարտականություն ունենք՛՛,-ասել է Գիոլը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատում տեղի է ունեցել Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկումը, որին հետևել է քվեարկությունը:

 

  • Կիսվել: