հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
2020 թ․ օգոստոսից Ադրբեջանի բանակի «հսկիչ փաթեթը» Թուրքիայի ձեռքերում է․ Տիգրան Աբրահամյան

2020 թ․ օգոստոսից Ադրբեջանի բանակի «հսկիչ փաթեթը» Թուրքիայի ձեռքերում է․ Տիգրան Աբրահամյան

Երբ վերլուծվում կամ գնահատվում է ադրբեջանական բանակի գործողությունները, պետք է հիշել, որ 2020 թվականի օգոստոսից բանակի «հսկիչ փաթեթը» Թուրքիայի ձեռքերում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Հիմնական օպերացիաներից մինչև տեղեկատվական ապահովում իրականացվում է Թուրքիայից։

Ադրբեջանի ղեկավարի, պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարների շփումները ոչ մի արժեք չունեն, եթե չկա ՌԴ-Թուրքիա պայմանավորվածություն։

Թուրքիան ամենաշահագրգիռ կողմերից է Հարավային Կովկասում՝ ուրիշ ձեռքերով լարվածության օջախներ ստեղծելու և ՌԴ-ին «մաշացնելու» առումով։

Եղած հակասություններն ու սրացումները պետք է դիտարկել այս տեսանկյունից»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։

  • Կիսվել: