ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու․ Մհեր Գրիգորյան

2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու․ Մհեր Գրիգորյան

Կա պայմանավորվածություն, ռուսական գազի գինը սահմանին չի փոփոխվելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Նախ հայտարարվում է, որ գազի գինը սահմանին չի թանկանում, բայց կարող է սպառողի համար այդպիսի հայտ ներկայացվել»,-հարցրեց Բաբաջանյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և հետաքրքրվեց, թե ինչ վիճակ է հայ-ռուսական հարաբերություններում, արդյո՞ք այս դեպքում ևս գազի գինն օգտագործվում է որպես քաղաքական գործիք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ 2020 թվականի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու: 

«Քննարկումներն ու հաշվարկներն իրականացվում են տասը տարվա կտրվածքով: Իհարկե, կան տարաձայնություններ, և մենք չենք ասել, որ համաձայնում ենք, կամ հայտ կներկայացվի, մենք հայտարարել ենք, որ չենք բացառում, որ ապրիլի մեկից հետո հայտ ներկայացվի: Ես կարծում եմ, որ մեր բոլոր հարցերի պատասխանները մենք կստանանք այն ժամանակ, երբ նման հայտ կներկայացվի»,-ասաց նա:

Արման Բաբաջանյանը կոչ արեց, որ այդ դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին զգուշացնեն, որ պատշաճորեն ժամկետները նշի իր հայտարարություններում:

  • Կիսվել: