շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2018թ.-ը կրկնօրինակել չեք կարող, քանի որ դուք ժողովրդավարության կրող չեք. Արփի Դավոյանը՝ ընդդիմությանը

2018թ.-ը կրկնօրինակել չեք կարող, քանի որ դուք ժողովրդավարության կրող չեք. Արփի Դավոյանը՝ ընդդիմությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ընդդիմության գործողություններին.

«Երևան քաղաքի բնականոն կյանքը խաթարող անհաջողակները և խառնակիչները շարունակում են չհասկանալ, որ բարձր գոռալը, վիրավորելը, աղբարկղները գրկած այս ու այն կողմ վազվզելը, ոստիկանների գլխարկները քաշքշելը խաղաղ անհնազանդության ակցիաներ չեն, այլ սովորական խառնակչություն է և մարդկանց նյարդերի վրա ազդել։

Որևէ իսկական, հանրային պահանջից առաջացած բողոք չի կարող ծաղրանքի և զայրույթի առարկա դառնալ, այն կողջունվի և համակիրներ կգտնի։

Բայց, երբ որոշ ռևանշիստներ, նյարդային դրսևորումներ են ցուցաբերում` դրանք անվանելով խաղաղ ակցիաներ, համեմելով դրանք զազրախոսությամբ ու անպատասխանվությամբ, ապա ստանում են համարժեք պատասխան` քաղաքացիների և իրավապահ մարմինների կողմից։

Հ.Գ.2018թ.-ը կրկնօրինակել չեք կարող, քանի որ դուք ժողովրդավարության կրող չեք, դուք ՀՀ արժանապատիվ քաղաքացի չեք»,-գրել է նա:

 

  • Կիսվել: