2018թ․-ին պարզ էր, որ վտանգավոր տենդենցներ կարող են լինել, ՀՅԴ-ն ընտրեց Փաշինյանին՝ հույս ունենալով իրավիճակ փոխել․ Գեղամ Մանուկյան
Հեռվից շատ հեշտ է դատողություն անել, երբ տեղափոխվում ենք 2018 թվականի ապրիլ ամիս՝ հանրային մթնոլորտ, երբ վարչապետը հրաժարական էր տվել, վարչապետ չկար։ Պետք է նկատի ունենալ, որ այդ ժամանակ կառավարության ձևավորման մեջ Դաշնակցությունը կարճատև մասնակցություն ունեցավ հույս ունենալով, որ իր մասնակցությամբ իրավիճակ կփոխի։
Արդյոք ՀՅԴ-ն չի կիսում պատասխանատվություն 2018-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար, ինչին ի պատասխան նման կերպ պատասխանեց ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողների հարցին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ի սկզբանե հասկանալի էր, որ շատ վտանգավոր տենդենցներ կարող են լինել։ Երբ պարզ դարձավ, որ անհնար է, մի քանի ամիս հետո ՀՅԴ-ն ոչ միայն մեջ չէր, այլ 2019 թվականին, երբ Հայաստանում որևէ մեկը չէր համարձակվում Նիկոլ Փաշինյանին ասել, որ «աչքի վերևը ունք կա», Դաշնակցությունն առաջին քաղաքական ուժն էր, որ Ազատության հրապարակում հանրահավաքով զգուշացնում էր այս իշխանությունների վտանգավոր գործողությունների մասին»,- ասաց պատգամավորը։



