երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2018-ին Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, բայց դա էլ հերքեցին՝ ես սուտ դուրս եկա. Փաշինյան

2018-ին Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, բայց դա էլ հերքեցին՝ ես սուտ դուրս եկա. Փաշինյան

Երբ 2018-ին Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում էր եղել, իմ վարչապետ դառնալուց հետո, հետագայում երբ որ հարց եղավ, թե ինչ է ինքը ինձ ասել, ես ասեցի՝ ասել է հողերը տուր, իրենք էլ հերքեցին: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում։

«Դա էլ այդտեղ փակեցին, գոնե հիմա հնարավորություն կունենայի ասելու, գոնե Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ տուր, բայց դա էլ հերքեցին իրանք, ես սուտ դուր եկա, փաստորեն ինքն էլ չի ասել տենց բան»,-ասել է նա:

  • Կիսվել: