երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
2018-ից հետո իմ ու վարչապետի հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, որքան հիմա. Հայկ Սարգսյան

2018-ից հետո իմ ու վարչապետի հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, որքան հիմա. Հայկ Սարգսյան

Նման բան չի եղել, վարչապետի հետ իմ հարաբերությունները հիմա շատ լավ են, երեւի 2018 թ-ի հեղափոխությունից հետո երբեք այսքան լավ չի եղել, ինչքան հիմա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե ՔՊ նիստում, երբ ինքը քննադատել է Տավուշի մարզպետին, վարչապետն իրեն դիտողություն է արել՝ նշելով. «Կարո՞ղ է բոլորին դատենք»:

Հարցին՝ դուք Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում» չե՞ք, նա պատասխանեց. «Այդ հարցն իրեն կարող եք տալ, բայց ես կրկնում եմ, որ վարչապետի հետ իմ հարաբերությունները հիմա շատ լավ են: Բնականաբար, հեղափոխությունից առաջ մեր հարաբերություններն ավելի լավ էին:

Դա պայմանավորված է փոխադարձ ըմբռնմամբ: Վարչապետն իմ ցանկացած մտքին, ցանկացած հորդորին, քննարկում կազմակերպելու իմ բոլոր առաջարկները մշտապես ընդունում է՝ կապված կլինի բանակի հետ, իրավապահ համակարգի այլ խնդիրների հետ: Չի եղել մի հարց, որը ես բարձրացնեմ ու վարչապետը համապատասխան հանձնարարականներ չտա եւ նաեւ իր գլխավորությամբ քննարկումներ չկազմակերպի, որի ընթացքում ես հնարավորություն եմ ունենում բարձրաձայնել այն խնդիրները, որոնք ես տեսնում եմ: Ես շնորհակալ եմ վարչապետին դրա համար»,-ասաց նա»:

  • Կիսվել: