ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2017 թվականին բանակցային գործընթացում ՀՀ-ն հասել էր իր կարմիր գծերին և մի բան էլ հատել էր այդ կարմիր գծերը․ Նիկոլ Փաշինյան

2017 թվականին բանակցային գործընթացում ՀՀ-ն հասել էր իր կարմիր գծերին և մի բան էլ հատել էր այդ կարմիր գծերը․ Նիկոլ Փաշինյան

Արդեն իսկ 2017 թվականին մենք ունեցել ենք մի իրավիճակ, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում ՀՀ-ն հասել էր իր կարմիր գծերին և մի բան էլ հատել էր այդ կարմիր գծերը։ Այս մասին ԱԺ նիստում իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրա մասին է վկայում 2016 թվականի նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ Ո՞ւր ենք հասել մենք բանակցային գործընթացում, հասել ենք մի տեղ, երբ հայկական կողմն ասում է՝ Ադրբեջան, 7 շրջանները քեզ եմ վերադարձնում։ Արդբեջանն ասում է՝ ոչ, ավելին պիտի տաս։ Եվ սրա մասին վկայում է Սերժ Սարգսյանի ևս մեկ հարցազրույց, որը նա տվել է 2017 թվականի հուլիսի 16-ին»,- ասաց նա։

Ըստ նրա՝ հետպատերազմական շրջանում նախկինում Հայաստանը ղեկավարած անձինք հանդես են եկել հայտարարություններով, որոնք պետք է հստակ պարզաբանվեն։

«Մեր իրականության մեջ ստեղծվել է մի այսպիսի ըմբռնում, թե այն կողմը, որը բանակցություններում, այսպես ասած, ցուցաբերում է ոչ կառուցողական մոտեցում, այդ կողմի նկատմամբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում՝ նրան կառուցողական դաշտ բերելու համար։ Սա ուղղակի պարզ մոլորություն է, բոլորին մոլորության մեջ գցելու փորձ է, որովհետև մի իքս պահից սկսած, առնվազն 2011 թվականից սկսած, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշումներ, միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է, որ՝ արի կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ դրել է խնդիր, որ՝ ավելի շատ զիջումներ արա, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ»,- նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: