շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
2000 և ավելի անձանց արտաքսելու մասին տեղյակ ենք․ ՀՀ քաղաքացիներ են և ԱՄՆ-ում գտնվելու իրավունք չունեին. Սինանյան

2000 և ավելի անձանց արտաքսելու մասին տեղյակ ենք․ ՀՀ քաղաքացիներ են և ԱՄՆ-ում գտնվելու իրավունք չունեին. Սինանյան

ԱՄՆ վարչակազմը որոշում է կայացրել երկրից վտարել երկրում անօրինական գտնվող անձանց․ ասուլիսին նշեց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նա պնդեց, որ այդ մարդկանց սփյուռք անվանելը ճիշտ չէ։

Հայրենիք արտաքսված անձանցով, ըստ Սինանյանի, աշխատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան մարմինը․

«Նրանք ՀՀ քաղաքացիներ են և ի սկաբանե իրավունք չունեին ԱՄՆ-ում գտնվելու»։

Սինանյանի խոսքով՝ իրենք տեղյակ են 2000 և ավելի անձանց արտաքսման մասին․«Իհարկե, կարծում եմ՝ իրական թիվը մեծ է, սա ուղղակի առաջին խմբաքանակն է։ Քանիսն են արդեն արտաքսել՝ տեղյակ չենք»։

  • Կիսվել: