կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան

200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան

Արվում է ամեն ինչ, որ հայ ժողովուրդն ապրի խաղաղ ու ինքնիշխան Հայաստանում՝ 29 հազար 743 քկմ ինքնիշխան տարածքով։ Այս մասին, այսօր ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանի  ու Ադրբեջանի միջև վատ պատմություն կա, մենք ունենք 200 քկմ-ից ավելի օկուպացված տարածք, որի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում»,- ասել է նա:

Միրզոյանի խոսքով՝  եղել են ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվել են Հայաստանի վերահսկողության ներքո և եղել են հայկական տարածքներ, որոնք գտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։

«Այնպես որ՝ մենք չենք կարող ասել, որ մեր մեջ ամեն ինչ փայլուն է եղել ու այժմ կարող ենք հուշագիր ստորագրել կրթության ոլորտում փոխհամագործակցության մասին և այլն, մենք խնդիր ունենք ու լուծում ենք այդ խնդիրը»,- համոզմունք է հայտնել նախարարը՝ հավելելով, որ վստահ կարող են ասել՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերություններ չեն եղել, հիմա փորձում  են դա հաստատել։

  • Կիսվել: