շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
1997-ից Հայաստանից դուրս է բերվել ավելի քան 10 մլրդ դոլար. Global Financial Integrity

1997-ից Հայաստանից դուրս է բերվել ավելի քան 10 մլրդ դոլար. Global Financial Integrity

Երեւանում առցանց ռեժիմով ընթանում է հրապարակային բաց քննարկում, որի ընթացքում կներկայացվեն "Թրանսփարենսի ինթերնեյշնլ" հակակոռուպցիոն միջազգային կենտրոնի (TIAC) "Սեփականաշնորհումը եւ օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին" հետազոտության արդյունքները:

Քննարկման ընթացքում, մասնավորապես նշվել է, որ Հայաստանում գործող 7 ապահովագրական ընկերություններից 4-ը ռուսական ծագում ունեն։ Զբոսաշրջության ոլորտում շուկայի զգալի մասը նույնպես պատկանում է ռուսական տուրընկերություններին:

Այնուամենայնիվ, ԱՄՆ գործարարները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի նկատմամբ ՝ միջոցներ ներդնելով բիոլաբորատորիաների վերազինման մեջ: Սակայն, հետազոտողների հավաստմամբ, այդ բիոլաբորատորիաները պատկանում են Հայաստանի կառավարությանը։

Նշվել է նաև, որ 1997 թվականից, "Global Financial Integrity" վերլուծական ընկերության տվյալներով, Հայաստանից դուրս է բերվել ավելի քան 10 մլրդ դոլար։ Քննարկման մասնակիցները գտնում են նաև, որ Հայաստանում այս փուլում բավարար միջոցներ եւ ջանքեր չեն ձեռնարկվում փողերի լվացմանը հակազդելու համար:

  • Կիսվել: