շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է զինանշանը․ Նիկոլ Փաշինյան

1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է զինանշանը․ Նիկոլ Փաշինյան

Մեր զինանշանը շատ է արտահայտում մեր հոգեբանությունը։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն եզրափակիչ ելույթում։

«Ի՞նչ է պատկերված այնտեղ՝ Նոյան տապանն Արարատ սարի վրա, Հայաստանի 4 դինաստյաների զինանշանները։ Եվ միշտ այդ զինանշանին նայելիս ինձ մոտ, միշտ չէ, բայց վերջերս հարց է ծագել։ Իսկ այդ զինանշանը երբ որ 1991 թվականին ընդունել ենք, այդ պատկերը, որ մեզ համար սրբություն է, իսկ 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է։

Ըստ նրա՝ Արարատ սարի վրա Նոյան տապանն է, ՀՀ տարածքը ջրհեղեղի տակ է, առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում, և որ այն երկվության մասին է՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանիղ․ «Իրական Հայաստանը պե՞տք է ծառայի պատմական Հայաաատնին, թե՞ պատմական Հայաստանը՝ իրական Հայաստանին։ Եվ սա է քաղաքական և դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պետք է տանք»։

«Ընդ որում, մենք այս հարցը կարող ենք լուծել առանց կոնֆլիկտների, որովհետև ի վերջո պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6 գտնվում են ՀՀ տարածքում։ Իսկ այդ քաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսե՞լ եք դրանց վիճակը»,- հավելեց նա։

«Գեղամ Մանուկյանն ասում է՝ «կադաստրի թուղթ եք ման գալիս, հեն ա կադաստրի թուղթը»։ Եթե մենք հայտարարենք՝ սա մեր կադաստրի թուղթն է, սա նշանակում է՝ մեքն հայտարարենք՝ «ոչնչացրե՛ք մեզ»։

Ձեզ թող չթվա, որ էստեղ մեկն ավելի հայրենասեր է, քան մենք: Չի կարող նման բան լինել: Չի կարող լինել մարդ, որ իմ հայրենիքն ինձնից շատ սիրի, բացառված է»,-ընդգծեց վարչապետը:

 

  • Կիսվել: