ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան Ջո Բայդենի խորհրդականի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունքն է. Գրիգորյան

17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան Ջո Բայդենի խորհրդականի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունքն է. Գրիգորյան

17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հույս ունեմ, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին»,-գրել է ԱԽ քարտուղարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների. հայտնի են նրանց անունները:

 

  • Կիսվել: