կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
11․00-ի դրությամբ որքան ընտրող է մասնակցել ՀՀ 4 համայնքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին

11․00-ի դրությամբ որքան ընտրող է մասնակցել ՀՀ 4 համայնքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին

Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ.

 

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-7.98%

 

Լոռու մարզի Թումանյան համայնք-13.91%

Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-5.07%

 

Կոտայքի մարզի Արզնի համայնք-8.49%:

 

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 19 տեխնիկական սարքավորումներ։

Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է դիտորդական առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Ազատ քվե» և Անկախ դիտորդ հասարակական դաշինք։

 

Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է զանգվածային լրատվության միջոց։

  • Կիսվել: