չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը․ վարչապետ

100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը․ վարչապետ

Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը բլոկադան է, որը շարունակվում է արդեն 30 տարի:

Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ խաղաղությամբ և «Խաղաղության խաչմերուկով» կհաղթահարեն այն։

«Մենք ի՞նչ ենք կարծում, Մեղրիով պե՞տք է անցնի երկաթուղի, որը կկապի Արևելքը-Արևմուտքին, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին, Թուրքիային, այդ թվում՝ Մեղրին Երասխին և Հայաստանի մնացած մասին, այդ թվում՝ Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին, այո՛, միանշանակ, և դա 100 տոկոս համապատասխանում է մեր երկրի շահերին», - ասաց Փաշինյանը։

Ընդգծելով, որ կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքներով՝ գործադիրի ղեկավարը նշեց, որ Ադրբեջանը կարող է օգտվել մեր երկաթուղուց Նախիջանի կապի համար, այն նույն սկզբունքով, որ Հայաստանը կարող է օգտվել, օրինակ, Մեղրիի և Երասխի երկաթուղային կապի համար։

Փաշինյանը նշեց, որ ուզում են բացել նաև Արևելքն Արևմուտքին միացնող ավտոճանապարհները։ Նա նաև նշեց, որ 100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը, և սա է պատճառը որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգը:

  • Կիսվել: