շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
100-ից ավելի գերի ազատ է արձակվել, շարոնակում ենք այդ ուղղությամբ աշխատել, դա անում ենք ոչ թե ձեր ասելով, դա մեր պարտքն է. Միրզոյանը՝ Խամոյանին

100-ից ավելի գերի ազատ է արձակվել, շարոնակում ենք այդ ուղղությամբ աշխատել, դա անում ենք ոչ թե ձեր ասելով, դա մեր պարտքն է. Միրզոյանը՝ Խամոյանին

Դուք ասում եք՝ մեզ այդպես էլ չհաջողվեց գերիների հարցը ներառել խաղաղության համաձայնագրի մեջ։ Ձեզ հաջողվելո՞ւ է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնել Հայաստան: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց նիստին ներկա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

«100-ից ավելի գերի ազատ է արձակվել։ Մենք շարոնակում ենք այդ ուղղությամբ աշխատել, դա անում ենք ոչ թե ձեր ասելով, դա մեր պարտքն է։ Անում ենք, համոզված ենք, որ պետք է ջանք չխնայենք այդ ուղղությամբ, չենք խնայում, այլ բան, որ արդեն ահագին ժամանակ է այս հարցում հաջողություն չկա։ Չկա։ Ո՞նց կարանք դա ժխտել»,- ասաց Միրզոյանը։

«Ե՞րբ կլինի» հարցին ի պատասխան՝  ԱԳ նախարարն ասաց. «Երբ որ կլինի,  երբ որ կկարենանք արձանագրել դա և դա ձեր խաթր չէ, ձեր պահանջից վախենալով չէ, որովհետև դա մեր պարտքն է, պետք չէ մեզ այդ մասին հիշեցել»։

  • Կիսվել: