երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
«1 մմ հող անգամ չի կարող անցնել հակառակորդին, միայն հանրաքվեով կարող է հողերի փոխանակում լինել». պատգամավոր

«1 մմ հող անգամ չի կարող անցնել հակառակորդին, միայն հանրաքվեով կարող է հողերի փոխանակում լինել». պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, թե Ադրբեջանին պատկանող տարածքներն են տրվելու իրենց, որը հայկական է՝ մնալու է Հայաստանին։ Անդրադառնալով Տավուշին հարակից գյուղերի վերադարձի դեպքում սահմանամերձ գյուղերի հաղորդակցությանը՝ նա նշել է. «Ճանապարհի հարցն է լուծվելու, բոլոր հարցերը լուծվելու են։ Ինժեներական լուծումների խնդիր է՝ որ ճանապարհը որտեղով գցեն, որ անվտանգ լինի, հարմարավետ լինի»։

Նա նաև նշել է, որ ՀՍՍՀ քարտեզով է արվելու դելիմիտացիան. «Հայաստանի 1 մմ հող անգամ չի կարող անցնել հակառակորդի կողմը։ Նման բան չի կարող լինել։ Միայն հանրաքվեով կարող է հողերի փոխանակում լինել»։ 

Պատգամավորի խոսքով՝ մեծ խնդիր է եղել Ադրբեջանին բանակցային դաշտ բերելը, մինչ այդ եղել է ռազմական գործողությունների վտանգ. «Մի դրական բան եղավ, որ որոշվեց, որ պետք է դելիմիտացիան սկսվի։ Բանակցությունները սկսվեցին։ Ադրբեջանը առաջարկել է սկսել հյուսիսային սահմաններից։ Սկսել ենք, հյուսիսային սահմաններից գալիս ենք, ու որտեղ ինչ խնդրահարույց հարց կա, լուծելով գալիս ենք՝ մինչև Սյունիք, մինչև Մեղրի»։

  • Կիսվել: