չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի թվաքանակը հասել է  635 հազարի․ ՊեԿ նախագահ

0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի թվաքանակը հասել է  635 հազարի․ ՊեԿ նախագահ

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կարևոր լուր ունեն հայտնելու։ Մանսավորապես, խոսքը Հայաստանում աշխատատեղերի թվաքականի նոր ցուցանիշ է արձանագրման մասին է։

ՊԵԿ նախագահը ներկայացրեց թվերը՝ նշելով, որ 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի թվաքանակը հասել է  635 հազարի, ինչն աննախադեպ է, այն գերազանցել է 2020 թվականի սեպտեմբերի 632 հազարի ցուցանիշը:

«Այս ցուցանիշն ավելի է 2020, 2019 և 2018 թվականների համադրելի տվյալներից. մասնավորապես, 2020 թվականի մայիս ամսվա տվյալներից ավելի է 37000-ով, 2019 թվականի համեմատ՝ 34000-ով և 2018 թվականի համեմատ՝ 87000-ով: Աճել է նաև հայտարարագրված բոլոր աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134.7 մլրդ դրամ և 19մլրդ, 22մլրդ և 38 մլրդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 2019 և 2018 թվականների ցուցանիշները: Շնորհակալություն»,-ասաց ՊԵԿ նախագահը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ աշխատավարձերի ֆոնդը 2021 թվականին 2018-ի մայիսի համեմատ աճել է 38 միլիարդ դրամով կամ 39 տոկոսով: «Մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35.714 դրամով»,- ասաց Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: