ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ժերար Դեպարդիեին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության համար

Ժերար Դեպարդիեին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության համար

2020 թ. դեկտեմբերին հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության համար, գրում է APF-ը:

Նշվում է, որ 2018 թ. մի 20-ամյա երիտասարդ դերասանուհի նրան մեղադրել էր նույն տարվա օգոստոսին բռնաբարությունների և սեքսուալ բնույթի ոտնձգությունների կատարման մեջ, որոնք, ենթադրաբար, տեղի են ունեցել դերասանի՝ Փարիզի առանձնատանը:

Ըստ որոշ աղբյուրերի՝ Դեպարդիեն ընկերական հարաբերությունների մեջ է եղել տուժողի ընտանիքի հետ:

2019-ի ամռանն ապացույցների անբավարարության պատճառով գործի նախաքննությունը կասեցվել էր, սակայն կինը վիճարկել է որոշումը, և քննությունը վերսկսվել է:

Դերասանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, սակայն նա գտնվում է դատական հսկողության ներքո:

Ինչպես հայտնել է Դեպարդիեի փաստաբան Հերվ Թեմիմեն՝ դերասանը հերքում է մեղադրանքը և ՛՛ափսոսանք է հայտնում նման տեղեկատվության հրապարակման կապակցությամբ՛՛:

 

  • Կիսվել: