ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուկրաինայում երկգլխանի երեխա է ծնվել

Ուկրաինայում երկգլխանի երեխա է ծնվել

Ուկրաինայում երկգլխանի երեխա է ծնվել: Չերնովցիում սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը սիամական երկվորյակներ են ծնվել, որոնք սերտաճած են՝ ունեն մեկ մարմին և երկու գլուխ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գլխավոր բժիշկ Ալբերտ Կուրիցինը նշել է, որ բժիշկներն ախտորոշել են արգանդի շեղվածություն, սակայն ծննդկանը հրաժարվել է ընդհատել հղիությունը: Ուկրաինուհին ծննդաբերել է 33-րդ շաբաթում:

Կուրիցինը նշել է, որ թեև երկար ժամանակ աշխատում է հիվանդանոցում, սակայն նման պաթոլոգիա դեռ չէր տեսել, քանի որ սիամական երկվորյակներ շատ հազվադեպ են ծնվում:

Այժմ նորածինը գտնվում է ծննդատանը։ Նրան պատրաստվում են տեղափոխել մանկական հիվանդանոց։

  • Կիսվել: