ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ծննդաբերելու պահին Մարգարիտա Սիմոնյանին զանգահարել են նախագահի աշխատակազմից

Ծննդաբերելու պահին Մարգարիտա Սիմոնյանին զանգահարել են նախագահի աշխատակազմից

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա ՍիմոնյանՆ Ինստագրամի իր էջում պատմել է ծննդաբերության ժամանակ իր հետ պատահած զավեշտալի միջադեպի մասին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երբ ես արդեն ծննդաբերում էի, ինձ նախագահի աշխատակազմից զանգահարեց մի շատ կարևոր մարդ: Ես ծննդաբերել եմ 00:07-ին, իսկ ինձ զանգահարեցին 23:55-ին: Ես, ինչպես միշտ, վերցրեցի հեռախոսը: Նա ասում է. «Մարգո, կարո՞ղ ես խոսել»: Պատասխանում եմ. «Ծննդաբերում եմ, հենց հիմա ծննդաբերում եմ»: Իսկ նա ասում է. «Հասկացա, իսկ խոսել կարո՞ղ ես»:

  • Կիսվել: