ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թիմբերլեյքը խոստացել է դառնալ աշխարհի լավագույն ամուսինը

Թիմբերլեյքը խոստացել է դառնալ աշխարհի լավագույն ամուսինը

Երգիչ, դերասան Ջասթին Թիմբերլեյքը վերջապես մեկնաբանել է այլ սիրավեպ ունենալու մասին լուրերը։ Մի քանի օր առաջ համացանցում լուսանկարներ հայտնվեցին, որոնցում աստղը բռնել էր «Պալմեր» ֆիլմում իր գործընկերոջ՝ դերասանուհի Ալիշա Վեյնրայթի ձեռքը, տեղեկացնում է teleprogramma.pro-ն:

Աստղային ընտանիքն արհամարհում էր դավաճանության մասին լուրերը, բայց այսօր Թիմբերեյքը որոշել է հանրության առաջ վերականգնել համբավը։ Նա խոստովանել է, որ այդ քայլին է դիմել հանուն ընտանիքի։

Ջասթինը հայտարարել է, որ սովորաբար ձգտում է խուսափել բամբասանքից, սակայն այս իրավիճակը վտանգի տակ է դնում իր ամուսնությունը եւ ցավ պատճառում իր մտերիմներին, այդ պատճառով չի կարող լռել։ Ջասթինն ասել է, որ այդ օրը չափից շատ է ալկոհոլ օգտագործել, սակայն իր ու Ալիշայի միջեւ ոչ մի կապ չկա ու չի եղել։ Նա ներողություն է խնդրել կնոջից ու որդուց, ինչպես նաեւ խոստացել, որ կդառնա աշխարհի լավագույն ամուսինը։

  • Կիսվել: