հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
The Beatles-ի երգի ձեռագիր տեքստը վաճառվել է 910 հազար դոլարով (լուսանկար)

The Beatles-ի երգի ձեռագիր տեքստը վաճառվել է 910 հազար դոլարով (լուսանկար)

The Beatles-ի «Hey Jude» երգի տեքստը, որը գրել է Փոլ ՄաքՔարթնին, ամերիկյան  Julien's Auctions աճուրդային տունը վաճառել է 910 հազար դոլարով։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է աճուրդային տանը թվիթերյան էջը։

Նշվում է, որ ձեռագիրը գրել է ՄաքՔարթնին` սև զգայական գրիչով և օգտագործել է երգը ստուդիայում: Նախապես լոտը գնաատված է եղել 160-180 հազար դոլար։

«Hey Jude» երգը գրվել է 1968 թվականին։ Փոլ ՄաքՔարթնին այն  հորինել է, որպեսզի Ջոն Լենոնի որդուն՝ Ջուլիանին մխիթարի ծնողների ամուսնալուծության ժամանակ:  1969 թվականին ստեղծագործությունը առաջադրվել էր մի քանի անվանակարգերում։

 

  • Կիսվել: