Եթովպիայում Հայաստանի դեսպանությունը միջնադարյան հայերեն ձեռագիր է ցուցադրել
Եթովպիայում Հայաստանի դեսպանությունը միջնադարյան հայերեն ձեռագիր է ցուցադրել: Այս մասին հայտնում են Եթովպիայում Հայաստանի դեսպանությունից։
Եգիպտոսում 12-14-րդ դարերում ստեղծված այս բազմալեզու միջնադարյան ձեռագիրը պարունակում է Ավետարաններ և Թղթեր հինգ լեզուներով:
«Աջից ձախ՝ հայերեն, արաբերեն, ղպտի, սիրիերեն և գեյզ/եթովպիերեն»,-նշել են դեսպանությունում։