Տեսեք, թե ինչպես ավարտվեց ֆոտոսեսիան. Քարդաշյանը դուստրերի հետ լուսանկարներ է հրապարակել
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆոտոշարք է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է ավարտվել իր երկու դուստրերի՝ յոթամյա Նորթի և երկամյա Չիկագոյի ֆոտոսեսիան, տեղեկացնում է Daily Mail-ը։
Հրապարակելով լուսանկարները՝ Քիմը գրել է, որ դուստրերի հետ իրենց կազմակերպած մինի- ֆոտոսեսիան ՛՛լավ չի ավարտվել՛՛։
՛՛Իմ աղջիկները ցանկանում էին ցանկապատի վրա նստած ֆոտոսեսիա անել։ Տեսեք, թե այն ինչպես ավարտվեց՛՛,-նշել է նա։