հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ճակատագրական ամիս էր, որոշ բժիշկներ զանգում էին ու ասում, որ արյան վարակ ունեմ». Գոհար Ավետիսյանը՝ բաժանման մասին

«Ճակատագրական ամիս էր, որոշ բժիշկներ զանգում էին ու ասում, որ արյան վարակ ունեմ». Գոհար Ավետիսյանը՝ բաժանման մասին

Մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ բաժանվել է ամուսնուց՝ Սերգեյ Գրիգորյանից: Նա խոստովանել է, որ սիրելին իրեն միայնակ է թողել ամենածանր պահին:

28-ամյա դիմահարդարն իր առաջ նպատակ էր դրել նիհարել ու ձեռք բերել երազանքի մարմինը: Նա նախ պլաստիկ վիրահատություն էր կատարել, ապա հետեւել ճիշտ սննդակարգի ու մարզվել: Սակայն վիրահատության արդյունքում բարդացումներ են առաջացել: Իրավիճակի մասին Ավետիսյանը ծավալուն պարզաբանում է արել.

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Էլ այսպես չկարողացա: Հավատում էի, որ մեր միությունը մինչեւ խոր ծերություն կլինի ու իրար հակապատկեր լինելը շատ լավ է: Բայց ինչպես կյանքը ցույց տվեց, առանց աջակցության, սիրո, հոգատարության ու խնամքի անգամ ամենավառ արեւը դադարում է շողալ:

Դեկտեմբերն ինձ համար ամենաճակատագրական ամիսն էր, քանի որ ամսի 1-ից առաջացան վիրահատական բարդություններ, ու որոշ բժիշկներ գրում էին, զանգում ինձ ու ասում, որ արյան վարակ ունեմ՝ սեպսիս, ու 99 % դեպքում ելքը կանխորոշված է:

Ի՞նչ էր տեղի ունենում ինձ հետ: Մտածում էի՝ կյանքս հիանալի է եղել, բայց մի՞թե այսքան արագ կավարտվի: Ախր չեմ տեսել, թե Գասպարն ինչպես առաջին դասարան կգնա, ինչպես կսիրահարվի ու կամուսնանա: Ու այդ ամենն ինձ ուժ էր տալիս չհանձնվել:

Ես բավական բաց մարդ եմ, ու տեսնում եք կյանքս իմ հրապարակումներում, բայց ինձ համար ամենաբարդ շրջանում ֆիզիկապես ու հոգեպես միայնակ էի: Դա վերջնակետն էր: Մինչ այդ նման պահեր էլի շատ էին եղել:

Ինձ համար ընտանիքն ամենակարեւորն է, սա մեծ կորուստ է, հույսերս եւ թեւերս կոտրվել են: Անչափ շնորհակալ եմ Սերգեյին իմ կյանքի գլխավոր իմաստի՝ Գասպարի համար: Նա մինչեւ կյանքի վերջը կկապի մեզ:

Սրանից հետո միայնակ կշարունակեմ, ինձ համար այս ամենը նոր չէ՛՛:

  • Կիսվել: