կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գոհար Ավետիսյանն արժանացել է «Սուպեր մամա» մրցանակի

Գոհար Ավետիսյանն արժանացել է «Սուպեր մամա» մրցանակի

Ինչպես հայտնի է՝ արդեն տասը տարուց ավելի է, ինչ հաղորդավարուհի և խմբագիր Օքսանա Ֆյոդորովան կազմակերպում է ամենամյա մրցույթ՝ իր շուրջ հավաքելով հայտնի և աստղային մայրիկների, որոնց հանձնում է ՛՛Տարվա մայր՛՛ մրցանակը:

Այս տարի գլխավոր մրցանակը բաժին ստացել է հաղորդավարուհի և ինֆլյուենսեր Ռեգինա Տոդորենկոն, իսկ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը ստացել է  ՛՛Սուպեր մամա՛՛ մրցանակը, սակայն այդ մրցանակը նրան շնորհելուն համամիտ չեն որոշ հետևորդներ:

Նրանցից շատերը Գոհարին անձնական նամակներով գրում էին, որ ՛՛Սուպեր մամա՛՛ չի կարող լինել կին, որի երեխային մեծացնում և դաստիրակում է դայակը: 

 

  • Կիսվել: