ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տարեդարձիս լավագույն նվերը. Քարդաշյանը՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարության մասին

Տարեդարձիս լավագույն նվերը. Քարդաշյանը՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարության մասին

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը:

Նշենք, որ նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո:

Քարդաշյանը գրել է. ՛՛Տարեդարձիս լավագույն նվերը: Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրի մասին հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախի հայերի նկատմամբ վերջին կործանարար հարձակման ֆոնին՛՛:

Նա իր երախտագիտությունն է հայտնել Կոնգրեսի գրադարանի աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին հայերի պաշտպանությանն ուղղված մեծագույն ջանքերի համար:

Հեռուստաաստղը հավելել է. ՛՛Միասին մենք շարունակում ենք աղոթել այս դժվարին իրավիճակում այն բոլոր տղամարդկանց, կանանց, երեխաների համար, որոնք տուժել են պատերազմից: Մենք մեկ գլոբալ հայ ազգ ենք՛՛:

 
 
 

  • Կիսվել: