ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանիելյանը բաժանվել են

Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանիելյանը բաժանվել են

Հաղորդավար Սուրեն Փահլևանյանն ու հաղորդավարուհի Յանա Դանիելյանը բաժանվել են, հայտնի է դարձել Tert.am Life–ին:

Լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք Յանայի հետ։ Վերջինս ասաց, որ այն համապատասխանում է իրականությանը։

«Ես և Սուրենը բաժանվել ենք ՝ պահպանելով շատ լավ, ընկերական հարաբերություններ։ 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում մենք ձեռք ենք բերել ամուր ընկերություն, փոխադարձ հարգանք, որը շարունակում ենք պահպանել նաև բաժանությունից հետո։ Պարզապես եկավ պահ, երբ հասկացանք, որ մենք տարբեր ուղղություններով ենք գնում, տարբեր բաներ ենք ուզում կյանքից։ Լուծումը բաժանվելն ու շատ լավ ընկերներ մնալն էր»,– ասաց Յանան։

Հիշեցնենք, որ Սուրենն ու Յանան ամուսնացել են 2009 թվականին։ 2011–ին լույս աշխարհ եկավ նրանց դուստրը՝ Ադելը։

 

  • Կիսվել: