երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Սնուփ Դոգի համերգի համար ԿԳՄՍՆ-ն սպասում է կազմակերպությունից առաջարկի

Սնուփ Դոգի համերգի համար ԿԳՄՍՆ-ն սպասում է կազմակերպությունից առաջարկի

Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, բայց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի պատճառով հետաձգվեց:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ Կառավարության հատկացրած գումարը ծառայելո՞ւ է իր նպատակին, թե՞ այլ ճակատագիր է ունենալու:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց. «Այս տարվա ընթացքում մենք սպասում ենք կազմակերպությունից առաջարկի: Պետք է ժամկետների երեք տարբերակ առաջարկի, որից պետք է ընտրենք ամենանպատակահարմարը՝ այդ համերգը կազմակերպելու այն պայմանավորվածությունների շրջանակում, որ եղել է: Ոչ մի լրացուցիչ բան չի պլանավորվում»:

Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ թեմային առնչվող շահարկումները չափազանց շատ են:

«Ֆիքսենք, որ, այնուամենայնիվ, համերգը կայանալու է: Պարզապես քննարկվում է ամսաթիվը, և ցանկացողները, երբ պարզ լինի, թե երբ է, կկարողանան մասնակցել»,- հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ 2023 թվականին Սնուփ Դոգի համերգի համար Կառավարությունը հատկացրել էր 2 մլրդ 318 մլն դրամ:

 

  • Կիսվել: