ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սիրուշոն ու Հենրիխ Մխիթարյանը հաճոյախոսություններ են փոխանակել (տեսանյութ)

Սիրուշոն ու Հենրիխ Մխիթարյանը հաճոյախոսություններ են փոխանակել (տեսանյութ)

Հայտնի երգչուհի Սիրուշոն հրապարակել է իր որդիներ Միքայելի և Ռոբերտի հետ ֆուտբոլ խաղալու տեսագրությունը։

"Հավասարվում ենք քեզ, Հենրիխ", - մակագրել է նա տեսանյութը՝ նշելով Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Ավելի ուշ ֆուտբոլիստն արձագանքել է նրա հրապարակմանը եւ մեկնաբանել այն: "Կարծում եմ՝ քեզ մոտ ավելի լավ է ստացվում", - գրել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրուշոն սպասում է երրորդ երեխային. նա աղջիկ է։ Երգչուհին հայտնել է, որ հղիության վերջին ամիսներին նախընտրում է խուսափել ավելորդ ուշադրությունից եւ փորձում է կենտրոնանալ ընտանիքի վրա:

Նշենք, որ Սիրուշոն եւ նրա ամուսինը՝ Հայաստանի նախկին նախագահի որդի Լեւոն Քոչարյանը, ամուսնացել են 2009թ. հունիսի 6-ին։ Նրանք ունեն երկու որդի։ Ավագը 6 տարեկան է, կրտսերը՝ 4։ Երեխաների անուններն են՝ Ռոբերտ և Միքայել։ 

 

  • Կիսվել: