շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սիրով՝ մեր հայ եղբայրներին՝ վրացիներից. երգի վրաստանյան տարբերակով կիսվել են հազարավոր օգտատերեր (տեսանյութ)

Սիրով՝ մեր հայ եղբայրներին՝ վրացիներից. երգի վրաստանյան տարբերակով կիսվել են հազարավոր օգտատերեր (տեսանյութ)

Հայ երգիչներ Լիլիթ Հովհաննիսյանի և Վաչե Ամարյանի դուետը հնչել է վրացական Մետեխի անսամբլի կատարմամբ ու լայն արձագանք ստացել, գրում է aliq.ge-ն: 

Անսամբլի տղաները երգը նվիրել են հայ ազգին.

«Բրավո վրաց եղբայրներ, @bravo_metehi_official, շատ լավ կատարեցին մեր դուետը», — ֆեյսբուքի իր էջում գրել է Վաչե Ամարյանը:

Տեսանյութի սկզբում անսամբլի կատարողներից մեկը դիմում է հայ ազգին.«Մենք միասին ենք դիմավորում մայրամուտը, մեր երկինքն ու աստղերն ընդհանուր են, այս երգը թռչում է Հայաստանի մեր քույրերին ու եղբայրներին՝ արևաշատ Վրաստանից»:

Երգի նոր կատարումը սիրվել է օգտատերերի կողմից, հազարավոր մարդիկ դրական արձագանք են տվել, մեկնաբանել ու կիսվել տեսանյութով: Մեկնաբանություններում հայ օգտատերերը շնորհակալություն են հայտնել վրաց բարեկամներին.

«Բրավո, ընկերներ… Հուզիչ էր… արտասվելու աստիճան… Գեղեցիկ է…, շնորհակալ ենք…  Գենացվալե…, բառեր չկան, միայն էմոցիաներ են»:

  • Կիսվել: