հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սինդի Քրոուֆորդի դուստրը հեղինակավոր մրցանակաբաշխությանը ներկայացել է «մերկ» զգեստով

Սինդի Քրոուֆորդի դուստրը հեղինակավոր մրցանակաբաշխությանը ներկայացել է «մերկ» զգեստով

Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ ամերիկացի սուպերմոդել Կայա Գերբերը, Fashion Awards 2019 բրիտանական մրցանակաբաշխությանը մասնակցել է անկեղծ կոստյումով, հայտնում է Daily Mail-ը։

18-ամյա մոդելը կարմիր գորգին հայտնվել է սեւ կրծկալով, որը զարդարված էր մարգարտե դետալներով եւ երկար, սպիտակ շրջազգեստով, որը ցուցադրում էր ոտքերը։

Գերբերը հագուստը համադրել էր սեւ, երկարաճիտ կոշիկների հետ, ինչպես նաեւ մինիմալիստական դիմահարդարմամբ։

Հոկտեմբերին Կայա Գերբերն Instagram-յան էջում սելֆի էր հրապարակել, որում պատկերված էր թոփլես եւ շփոթեցրել հետեւորդներին։

 

  • Կիսվել: