երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սիլվեստր Ստալոնեն հերքում է կնոջ մեղադրանքները

Սիլվեստր Ստալոնեն հերքում է կնոջ մեղադրանքները

Օրերս հայտնի դարձավ, որ 76-ամյա Սիլվեստր Ստալոնեն եւ 54-ամյա Ջենիֆեր Ֆլավինը որոշել են 25 տարվա ամուսնությունից հետո բաժանվել։ Ամուսնալուծության համար փաստաթղթեր ներկայացրել է Ջենիֆերը: Ավելին, նա արդեն հասցրել է Ստալոնեին մեղադրել ընտանիքի ունեցվածքի միտումնավոր յուրացման մեջ։

Դերասանի փաստաբաններն արդեն մեկնաբանել են նրա նախկին կնոջ հայտարարությունները։

«Ամուսինը չի կատարել որեւէ արարք, որը համարվում է ամուսինների գույքի դիտավորյալ վատնում, սպառում եւ/կամ յուրացում», - People-ը մեջբերում է Ստալոնեի փաստաբանների խոսքերը:

Դերասանը նաեւ դեմ է արտահայտվել Ֆլավինի՝ Փալմ Բիչում իրենց տան «միանձնյա օգտագործման» խնդրանքին:

«Նա դեմ է Ֆլավինի՝ Փալմ Բիչի տունը միանձնյա տիրապետելուն, բայց չի առարկում, որ նա վերադարձնի իր օրիորդական ազգանունը», - ասվում է դատական ​​փաստաթղթերում:

  • Կիսվել: