շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շառլ Ազնավուրի որդին կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան բնակության

Շառլ Ազնավուրի որդին կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան բնակության

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը կնոջ հետ տեղափոխվել Հայաստան։ Այս մասին Նիկոլան լրագրողներին հայտնել է Գյումրիում կայացած «Ավրորա» միջոցառման ժամանակ:

Հայաստանում հաստատվելու մտադրության մասին Նիկոլա Ազնավուրը խոսել է դեռևս նախորդ տարի: Նա ֆրանսիական թերթերից մեկին տված հարցազրույցում պատմել է, որ Հայաստանը բացահայտել է հոր հետ ճանապարհորդությունների ժամանակ։

«Մենք միշտ մեծ ուրախությամբ ենք գալիս Գյումրի»,-ասել է Նիկոլ Ազնավուրն ու հավելել, որ մարդիկ այստեղ , չնայած սուղ հնարավորթյուններին, անչափ հյուրասեր ու ջերմ են:

 

  • Կիսվել: