կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ՔՊ-ն չի տեղափոխվի Հանրապետության փողոց. Պետական գույքի կառավարման կոմիտեն պարզաբանում է

ՔՊ-ն չի տեղափոխվի Հանրապետության փողոց. Պետական գույքի կառավարման կոմիտեն պարզաբանում է

ՔՊ-ն չի տեղափոխվի Հանրապետության փողոց։ Այս մասին հայտարարություն է տարածել Պետական գույքի կառավարման կոմիտեն։

«Հարգելի՛ լրատվամիջոցներ, տեղեկությունը, թե ՏԿԵ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով
վարձակալության է տրամադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,
իրականությանը չի համապատասխանում։

Հայտնում ենք, որ նշված անշարժ գույքը ՀՀ կառավարության 2022 թվականի
նոյեմբերի 2-ի որոշմամբ վարձակալության է հանձնվել «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցությանը՝ 10 տարի ժամկետով։ Սակայն, կուսակցության
նախաձեռնությամբ պայմանագիրը 2024 թվականի փետրվարի 19-ին դադադարեցվել է։

Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը կառավարության
այսօրվա որոշմամբ մրցութային կարգով կտրվի վարձակալության՝ 10 մլն 300 հզ
մեկնարկային արժեքով»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ մամուլոըւմ տեղեկություններ էին տարածվել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կառավարության շենքի հարևանությամբ նոր գրասենյակ ունի։

  • Կիսվել: