կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շակիրայի հայրենի քաղաքում նրա պատվին 6,5 մ բարձրությամբ հսկայական բրոնզե արձան է կանգնեցվել

Շակիրայի հայրենի քաղաքում նրա պատվին 6,5 մ բարձրությամբ հսկայական բրոնզե արձան է կանգնեցվել

Շակիրայի հայրենի Բառանկիլյա քաղաքում (Կոլումբիա) 6,5 մ բարձրությամբ հսկայական բրոնզե արձան է կանգնեցվել՝ ի պատիվ լատինաամերիկյան փոփ թագուհու։

IMG_1522.jpeg (331 KB)

Hips Don't Lie-ի երգչուհին Instagram-ի  իր էջում կիսվել է արձանի լուսանկարներով եւ տեսանյութերով, որոնցում երեւում է, թե ինչպես է նա շարժում կոնքերը:

Նա նաեւ հրապարակել է իր ծնողների՝ Ուիլյամ Մեբարակ Չադիդի եւ Նիդյա դել Կարմեն Ռիփոլ Տորադոյի լուսանկարը, որոնք կանգնած են էպիկական արձանի դիմաց: «Սա չափից դուրս շատ է իմ փոքրիկ սրտի համար»,- գրել է երգչուհին:

  • Կիսվել: