երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Տատյանա Վասիլևան կորոնավիրուսով է վարակվել

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Տատյանա Վասիլևան կորոնավիրուսով է վարակվել

Ռուս դերասանուհի Տատյանա Վասիլևան հաստատել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Ինձ մոտ երկկողմանի թոքաբորբ է՛՛,-ասել է դերասանուհին:

Նշենք, որ նա ավելի վաղ հայտնել էր, որ ինքնազգացողության վատթարացում, բարձր ջերմություն և հազ է ունեցել: Վերջինս շտապ օգնություն էր կանչել և տեղեկացրել, որ բուժում է ստանում տան պայմաններում:

 

  • Կիսվել: